Նիկոլայ Վասիլիի Անդրեեւ

IWRwfYy72f8Նիկոլայ Անդրեեւը ծնվել է Զագորսկ (այժմ Սերգիեւ Պոսադ) քաղաքում 1964 թ. մանկավարժների ընտանիքում: Մանկուց նրան գրավել է լուսանկարչությունը: Նա ժամերով մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էր հին հեղինակային գեղարվեստական լուսանկարները, որոնք մեծ քանակությամբ պահվում էին ընտանեկան արխիվում, զննում էր դեմքերը, փողոցների եւ հրապաարակների դրվագները:

Արաջին անգամ Նիկոլայն իրեն որպես լուսանկարիչ փորձեց 16 տարեկանում: Լուսանկարչությունը նրան գրավեց այն օրվանից, երբ ծնողները Սմենա լուսանկարչական ապարատ նվիրեցին նրան՝ սովետական ժամանակների գլխավոր լուսանկարչական ապարատը: Ինչպես պատանի ֆոտոսիրողնէրից շատերը, ֆոտոարվեստի արաջին դասերը նա ստացավ մանկական ֆոտոխմբակում, մինչ Լենինգրադյան տեխնիկական ուսումնարանը 1985 թ. «լուսանկարիչ» մասնագիտությամբ ավարտելը: 1980-ների կեսերից լուսանկարչություն էր դասավանդում պիոներպալատում, լուսանկարիչ էր աշխատում Լենինգրադի տարբեր կազմակերպություններում, մասնակցում էր ֆոտոմրցույթների, հրապարակվում թերթերում: Գեղարվեստական լուսանկարչությանը նա նվիրեց իր կյանքից 35 տարի: Հետագայում ուսանել է Ռիգայի հոգեւոր ճեմարանում, Սանկտ-Պետերբուրգի Ռ. Վալենբերգի անվան հատուկ մանկավարժության եւ հոգեբանության ինստիտուտում, ավարտել է Սանկտ-Պետերբուրգի լրագրողների ֆոտոլուսանկարչության ֆակուլտետը, Սանկտ-Պետերբուրգի Ի. Ե. Ռեպինի անվան գեղարվեստի, քանդակագործության եւ ճարտարապետության պետական ակադեմիական ինստիտուտը: Բազմատիվ ֆոտոմրցույղների դափնեկիր է: Ռուսաստանի ֆոտոլրագրողների միության անդամ է 2009-ից, Ռուսաստանի նկարիչների միության անդամ 2013-ից: Նրա գործերը ցուցադրվել են Պետական Ռուսական թանգարանում, Սանկտ-Պետերբուրգի Մանեժ կենտրոնական ցուցասրահում, Ռախմանինով պատկերասրահում, Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միության ցուցադրական կենտրոնում, Ռեգենտ-Հոլում, Աստվածամոր Վլադիմիրյան սրբապատկերի տաճարում:

Քրիստոնեության քարոզած բարին զբաղեցնում է նրա ստեղծագործության հիմնական մասը: Իր պատկերացմամբ, ժանրային, կենցաղային լուսանկարը, իրականության ճշմարտությունն արտահայտելուց բացի, պետք է լույս ու բարի կրեն: Այդ պատճառով Նիկոլային սրտամոտ են մարդկային բնական պարզությունն ու գեղեցկությունը, որոնք նա ձգտում է հասցնել հանդիսատեսին: «Քրիստոսի պատկերը պիտի լուսագրվի արդարի հոգում»: Եկեղեցու հայրերից մեկի այս արտահայտության տակ հեղինակը պատրաստ է դնել իր ստորագրությունը:

Հայր Նիկոլայի աշխատանքների հիմնական մասը կապված է ուխտագնացության թեմայի հետ: Ուղղափառ մարդու համար պաթոսից կամ արտաքուստ պոռթկումից հեռու սրբապատկերներն ու բնապատկերները, հնարավոր է, չզարմացնեն իրենց տեխնիկական նորույթով, սակայն կատարման բարձր որակը թույլ է տալիս գնահատել հեղինակի բարձր մակարդակը, որի միջոցով տեսնում ես ոչ միայն նկարը, այլ նախեւ առաջ դրա խոր իմաստը: Դրան է նպաստում նաեւ նկարների գունային լուծումը՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչների կողմից սիրված սեւ-սպիտակը մեր ուշադրությունը կենտրոնացնում է ուրվագծերի, լույսի ու ստվերի վրա: Պատկերները

կազմում են լուսավոր կերպարների մի ամբողջ շարք, որոնք ծնում են բարի, հուզումնալից ժպիտներ: Ժանրային պատկերները, մտերմիկ դիմանկարներն ու բնապատկերները կազմում են միասնական ամբողջություն, որը ներկայացնում է հեղինակի՝ շրջապատող աշխարհի նկատմամբ ունեցած անձնական մոտեցումը: Իսկ աշխարհը իսկապես զարմանահրաշ է եւ սերտորեն կապված է հեղինակի վերապրածի հետ: Մարդկանց դեմքերը արտահայտում են հավատ եւ ուրախություն: Այս աշխատանքները ստեղծել է մի մարդ, որն աշխարհին նայում է միաժամանակ հոգեբանի եւ հոգեւորականի աչքերով: